1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Apple-ն ավելի քան 200 մարդ Է հեռացրել ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման բաժնից. CNBC

Apple-ն ավելի քան 200 մարդ Է հեռացրել ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման բաժնից. CNBC

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիան հեռացրել Է ավելի քան 200 աշխատակիցների, որոնք զբաղված Էին Titan ինքնակառավարվող ավտոմեքենայի մշակման նախագծում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ որոշումը չի նշանակում, թե Apple-ի ղեկավարությունը կորցրել Է հետաքրքրությունն ավտոմոբիլաշինության այդ սեգմենտի նկատմամբ: Ավելի շուտ խոսքն ընկերության հաստիքակազմի հարկադրական վերակազմման մասին Է՝ կապված Դագ Ֆիլդին եւ Բոբ Մենսֆիլդին՝ 2018 թվականի օգոստոսին Titan նախագծի ղեկավարներ նշանակելու հետ: «Մենք ունենք մի խումբ անպատմելի տաղանդավոր աշխատակիցներ, որոնք աշխատում են ինքնավար համակարգերի եւ դրանց տեխնոլոգիաների վրա: Ամբողջ թիմը 2019 թվականի ընթացքում բոլոր ջանքերը կենտրոնացնում Է մի քանի հանգուցային ուղղությունների վրա, ընդ որում՝ առանձին բաժիններ փոխադրվում են օգնելու ընկերության այլ ստորաբաժանումների նախագծերի իրագործմանը»,-հեռուստաալիքը մեջբերում Է հարցման պատասխանը, որն ստացվել Է Apple-ի մամուլի ծառայությունից: «Մենք առաջվա պես հավատում ենք ինքնավար համակարգերի հսկայական հնարավորություններին, Apple-ը դրանց մշակման գործում իր լուման ներդնելու բացառիկ շանս ունի»,-հավելել են ընկերության մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]