Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի ձմեռային պահպանության համար կհատկացվի 16 մլն դրամ

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի ձմեռային 
պահպանության համար կհատկացվի 16 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից 16,016 hազար դրամ կհատկացվի Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշման նախագիծ է տեղադրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

«Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Հայաստանի Հան­րապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից` 2019 թվականի առաջին կիսամյակում Աշտարակ-Թալին կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով հատկացնել 16,016.0 հազար դրամ՝ բյուջետային դասակարգման «շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով»,- նշված է որոշման նախագծում:

Որոշման ընդունման արդյունքում համապատասխան լրացում կկատարվի «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ի հետ 21.12.2015թ. կնքված թիվ ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏԾԻԳ-16/1-29 պետական գնման պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Տեխնիկական բնութագրում՝ ապահովելով Աշտարակ-Թալին  կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պատշաճ պահպանումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]