Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ Է կարդալու քաղաքականության թեմայով

Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ Է կարդալու քաղաքականության թեմայով


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին GIPA-ում դասախոսություններ Է կարդալու «Քաղաքականություն» թեմայով: Դասընթացի նպատակն ուսանողներին քաղաքականության տեսական ու գործնական ասպեկտներին ծանոթացնելն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Դասախոսությունների ընթացքում կքննարկվեն նաեւ այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են՝ անհատի դերը հասարակական եւ քաղաքական գործընթացների կազմավորման մեջ, արդարությունը, հավասարությունը, ազատությունը, ուժերի հաշվեկշիռն ու բաշխումը, զանգվածային հաղորդակցությունները, միջազգային հարաբերությունները, ազգային ամբողջականությունը, բազմազանության պահպանումը, սահմանադրականությունը եւ այլն:
Զուգահեռաբար, սիստեմատիկ ռեժիմով կկատարվի ընթացիկ քաղաքական իրադրության վերլուծություն եւ գնահատում:
Ինչպես հայտարարում են GIPA-ում, դասընթացի համար տեղերի քանակը սահմանափակ Է, դրանում կընդգրկվի 25 ուսանող: Նրանք ընտրվելու են դիմումների հիման վրա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]