Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոնսերվատորիայի դիմորդների համար կկազմակերպվեն վճարովի դասընթացներ

Կոնսերվատորիայի դիմորդների համար կկազմակերպվեն վճարովի դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշման նախագիծ է տեղադրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am):

«Կոնսերվատորիայի գործող կանոնադրությունում առկա չէ նախապատրաստական կրթության իրականացման ձեռնարկատիրական իրավունքը: Նախապատրաստական կրթության գերակա խնդիրը ապագա կատարող և ստեղծագործող անձանց հետագա մասնագիտական կողմնորոշմանը և ընդունելությանը նախապատրաստելն է, որը կապահովվի  նախապատրաստական վճարովի դասընթացների միջոցով, կոնսերվատորիայի դիմորդներին իրավունք վերապահելով սահմանված կարգով ստանալ կոնսերվատորիայի ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքներ»,- նշված է որոշման նախագծում:

Նախագծի ընդունումը կնպաստի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացմանը, մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացմանը:

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի առաջարկությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]