Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

60-ից ավելի թալիբներ են սպանվել Աֆղանստանի Ֆարյաբի նահանգում

60-ից ավելի թալիբներ են սպանվել Աֆղանստանի Ֆարյաբի նահանգում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի զինված ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ «Թալիբան» ահաբեկչական շարժման 60-ից ավելի զինյալների են ոչնչանցել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

«Աֆղանստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ Ֆարյաբի նահանգի Քայսար գավառի Շահ-Գուրա վայրում միջազգային կոալիցիոն ուժերի հետ կոորդինացմամբ իրականացված ցամաքային գործողության արդյունքում սպանվել Է «Թալիբան» արմատական շարժման 61 զինյալ»,-հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով նահանգի ոստիկանության մամուլի կենտրոնի պետ Աբդուլ Քարիմ Յուրիշին: Եվս երեք ծայրահեղականներ կալանավորվել են, նշել Է Յուրիշը: Սպանվածների թվում Էր Մավլավի Ղանդամ Ալին, որը պատասխանատու Էր հյուսիսային հինգ նահանգներում զինյալներին ֆինանսավորելու համար եւ օտարերկրյա քաղաքացի Էր, ինչպես նաեւ Քայսարի գավառում թալիբների վարչակազմի ստվերային ղեկավարը, ասել Է մամուլի կենտրոնի ղեկավարը: Նա հավելել Է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աֆղանական եւ կոալիցիոն ուժերն ավելի քան 12 օդային եւ ցամաքային հարվածներ են հասցրել նահանգի տարածքում զինյալների դիրքերին, ոչնչացվել Է թալիբների ութ ռազմակայան եւ ծայրահեղականների 80 փոխադրամիջոց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]