Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նյու Յորքում բացվել Է ՊԱԿ-ի՝ ԱՄՆ-ում միակ թանգարանը

Նյու Յորքում բացվել Է ՊԱԿ-ի՝ ԱՄՆ-ում միակ թանգարանը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում բացվել Է Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) ԱՄՆ-ում առաջին եւ միակ թանգարանը: Այցելուներին են ներկայացված ավելի քան 5 հազար արտեֆակտներ, այդ թվում՝ 3,5 հազար ցուցանմուշ՝ խորհրդային ժամանակներում ստեղծված առարկաներ հատուկ ծառայությունների աշխատակիցների աշխատանքի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին պատմել Է թանգարանի համակարգող, պատմաբան Յուլյուս Ուրբայտիսը:
«Մեր մասնավոր թանգարանում կա ավելի քան 3,5 հազար ցուցանմուշ, որոնք մենք վերջին երեսուն տարում հավաքել ենք աշխարհի տարբեր երկրներից. ինչ-որ բան գնել ենք, որոշ իրեր տվել են հավաքորդները, իսկ ինչ-որ մեկի մոտ դրանք պահվել են, քանի որ ընտանիքի անդամներից մեկն աշխատանքով կապված Է եղել հատուկ ծառայությունների հետ»,- պարզաբանել Է նա: «Մենք միշտ ընդգծում ենք, որ մեր թանգարանը բացարձակապես ապաքաղաքական Է, մենք ցանկացել ենք մեր ընդհանուր պատմության այդ մասը ներկայացնել օբյեկտիվորեն, ինչպես որ այն կա, քանի որ միշտ Էլ կա երկու ճշմարտություն եւ իրադարձություների տարբեր մեկնաբանություններ»,- նշել Է փորձագետը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]