Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն Է. Թոնի Բլեր

Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն Է. Թոնի Բլեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը նոր հանրաքվեն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Դուք գիտեք իմ դիրքորոշումը: Ես այն բազմիցս եմ հրապարակել: Մենք տարաձայնություն ունենք դիրքորոշումներում, եւ միակ ճանապարհն այժմ վերստին մարդկանց դիմելն Է: Խորհրդարանը փակուղի Է մտել, գործարքը, որն առաջարկում Է վարչապետը, լավը չԷ: Այնպես որ ամենաողջամիտ բանը վերստին մարդկանց դիմելն Է վերջնական որոշում ընդունելու համար»,-ասել Է նա: Անցած շաբաթ խորհրդարանը մերժել Է վարչապետ Թերեզա Մեյի կողմից ներկայացված համաձայնագրի նախագիծը, որը նա ավելի վաղ արդեն համաձայնեցրել Էր ԵՄ-ի եւ նախարարների սեփական կաբինետի հետ: Պատգամավորների մեծ մասը դժգոհ Է մնացել փաստաթղթից, ի պաշտպանություն համաձայնագրի հանդես Է եկել 202 խորհրդարանական, դեմ՝ 432: Հունվարի 21-ին Մեյը ներկայացրել Է գործարքի հերթական տարբերակը, որը շատ չԷր տարբերվում տապալված նախագծից: Ինչպես սպասվում Է, դրա շուրջ բանավեճերը եւ քվեարկությունը տեղի կունենան հունվարի 29-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]