Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շոտլանդիայի նախկին առաջին նախարարին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով. Sky

Շոտլանդիայի նախկին առաջին նախարարին ձերբակալել են սեռական ոտնձգությունների կասկածանքով. Sky

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի նախկին առաջին նախարար (2007 – 2014 թթ.) Ալեքս Սալմոնդին ոստիկանությունը ձերբակալել Է սեռական ոտնձգությունների հետ կապված կասկածների պատճառով, նրան մեղադրանքներ են առաջադրվել եւ ավելի ուշ նա կկանգնի դատարանի առաջ:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին այս մասին հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Սալմոնդը, որը 2017 թվականից քաղաքական թոք-շոու Է վարում RT հեռուստաալիքում, կտրականապես ժխտում Է իրեն ներկայացված մեղադրանքները՝ դրանք համարելով ծիծաղելի: Մինչդեռ Շոտլանդիայի ոստիկանությունը քննում Է երկու կանանց հաղորդումները Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) նախկին առաջնորդի կողմից իրենց նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունների մասին: «Մենք կարող ենք հավաստել, որ 64-ամյա տղամարդը ձերբակալված Է եւ մեղադրված, զեկույցն ուղարկված Է դատախազություն»,- տեղեկացրել են Շոտլանդիայի ոստիկանությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]