Մակրոնը հանդես Է եկել հաջակցություն Վենեսուելայում հակակառավարական ցույցերի
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 24-ին Twitter-ի իր Էջում հաղորդագրություն Է զետեղել հաջակցություն Վենեսուելայում անցկացվող հակակառավարական ցույցերի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2018 թվականի մայիսին Նիկոլաս Մադուրոյի անօրինական ընտրությունից հետո Եվրոպան պաշտպանում Է ժողովրդավարության վերականգնումն այդ երկրում»,- գրել Է Ֆրանսիայի նախագահը: «Ես ողջունում եմ հարյուր հազարավոր վենեսուելացիների խիզախությունը, որոնք հանդես են գալիս իրենց երկրում ժողովրդավարության օգտին»,- ընդգծել Է Մակրոնը:
Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում