Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բեմադրություն կներկայացվի

Լոնդոնի «Ֆինբորո» թատրոնում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բեմադրություն 
կներկայացվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի հանրահայտ «Ֆինբորո» թատրոնի բեմ կբարձրանա Հայոց ցեղասպանությանը նվիրված «Գազանը լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է արհավիրքից մազապուրծ զույգի կյանքի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` բեմադրությունը հանրության դատին կհանձնվի հաջորդ շաբաթ:

Ցեղասպանությունից փրկված Արամը հավատում է, որ  կարող է նոր կյանք սկսել օտար երկրում, երբ իրեն միանա իր դեռահաս հարսնացուն` Սեդան, որը նույնպես վերապրել է Մեծ եղեռնը: Սակայն զույգը դժվարանում է ներդաշնակ ընտանիք կազմել և երջանիկ ապրել, քանի որ Արամը տարված է ընտանիք ստեղծելու մտքով, որպեսզի փոխարինի այն ընտանիքը, որը կորցրել է, իսկ 15-ամյա Սեդան, ով կաղապարված է հին ավանդույթներով, փորձում է նոր կյանք սկսել այլ երկրում:

Կազմակերպիչների նախաձեռնությամբ ներկայացումից հետո թատերասերները կարող են Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին քննարկումներ ունենալ Կոմիտասի ինստիտուտի ներկայացուցիչ Արա Սարաֆյանի, Հայկական տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնի ներկայացուցիչ Միսակ Օհանյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]