1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գավառի թիվ 5 հիմնանորոգված մանկապարտեզն արդեն վերսկսել է իր աշխատանքները

Գավառի թիվ 5 հիմնանորոգված  մանկապարտեզն արդեն վերսկսել է իր աշխատանքները

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի թիվ 5 հիմնանորոգված մանկապարտեզը երկու տարվա ընդմիջումից հետո, կապված հիմնավերակառուցման աշխատանքների հետ, հունվարի 23-ից սկսել է իր աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից, շենքի հիմնավերակառուցման համար ներդրվել է 180 միլիոն դրամ, որի 10 տոկոսը կազմել է Գավառի քաղաքապետարանի, մնացածը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» ներդրումը: Մանկապարտեզը նաեւ հիմնանորոգվել է ներառական կրթության պայմանների ապահովման նպատակով:

«Մինչեւ 2017 թվականը, երբ մանկապարտեզը ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը, այստեղ հաճախում էին նախադպրոցական տարիքի 60 երեխա: Այժմ մանկապարտեզ են հաճախում 31-ը, որոնցից 13-ը ստանալու են ներառական կրթություն: Բացված է նաեւ նախաներառական խումբ: Այժմ աշխատում ենք 2 խմբով, իսկ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում, երբ կավարտվեն բակային կահավորման կամ այլ բնույթի կիսատ մնացած աշխատանքները, մենք կգործենք 4 խմբով: Մանկապարտեզում ներառական կրթություն ապահովելու նպատակով մեր մասնագետները վերապատրաստվել են «Փրկենք երեխաներին» եւ «Արաբկիր միացյալ հիմնադրամի» միջոցներով: Նրանց հետ համագործակցությունը կրում է շարունակական բնույթ: Մանկապարտեզի հանդիսավոր եւ պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում»,-նշեց Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]