Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի համայնքները հաշվետվություններ են ներկայացնում բյուջետային ծախսերի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզի համայնքները հաշվետվություններ են ներկայացնում բյուջետային 
ծախսերի վերաբերյալ

ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարները հունվար ամսվա ընթացքում, ըստ մարզպետարանում կազմված ժամանակացույցի, իրենց համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերի շրջանակում հաշվետվություն են ներկայացնում 2018 թվականի բյուջեների ծախսային մասի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմիների հարցերով վարչությունից, հաշվետվություններն անցնում են Գեղարքունիքի մարզպետի, մարզպետի տեղակալների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Հունվարի 24-ի դրությամբ արդեն հաշվետվություններն ավարտվել են քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքներում, իսկ դրանց ավարտի ժամկետ է ընդունված հունվարի 29-ը: Հաշվետվություններին մասնակցում են ավագանու անդամները, համայնքի բնակիչները: «Այս ձևաչափով հաշվետվությունները կարելի է նաեւ հանրային լսում համարել: Այն նպատակ ունի՝ ցույց տալ հանրությանը, թե ինչ ուղղությամբ են ծախսվել իրենց կողմից վճարած հարկերից գոյացած գումարները, նպատակայի՞ն են արդյոք դրանք, թե ոչ: Այս գործընթացը համայնքային բյուջեների ծախսման ողջ գործընթացը թափանցիկ դարձնելու նպատակ ունի, իսկ հանրությունը այս կերպ ավելի իրազեկ կլինի եւ իր մասնակցությունը կունենա սեփական եկամուտների արդյունավետ եւ նպատակային օգտագործմանը: Ցանկալի կլինի, որպեսզի այս հաշվետվությունները ավելի մանրամասնորեն ներկայացվեն, իսկ դրանց հրավիրվեն ավելի շատ թվով մարդիկ, հատկապես նրանք, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունից: Սակայն այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ, եւ նախատեսել ենք, որպեսզի մարզի համայնքների ղեկավարները նմանատիպ հաշվետվություններով հանդես գան յուրաքանչյուր եռամսյակի ավարտին, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե համայնքի առջեւ ծառացած խնդիրները ինչ միջոցներով եւ ինչպես են լուծվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]