Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը հորդորել Է Լոնդոնին հստակեցնել Brexit-ի վերաբերյալ իր դիրքորոշումը

Եվրախորհրդարանը հորդորել Է Լոնդոնին հստակեցնել Brexit-ի վերաբերյալ իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ Է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ, որի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն կապակցությամբ, որ երկրի խորհրդարանը մերժում Է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Brexit-ի խնդրով ԵԽ-ի համակարգող խմբի հայտարարության մեջ, որը հունվարի 24-ին տարածվել Է Բրյուսելում:

«Brexit-ի խնդրով Եվրախորհրդարանի համակարգող խումբը հունվարի 24-ին քննարկել Է բանակցությունների վիճակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում անցած շաբաթ կայացած կարեւոր քվեարկության եւ հունվարի 21-ին վարչապետ Թերեզա Մեյի արած հայտարարության լույսով»,- ասված Է հայտարարության մեջ: «Համակարգող խումբը Մեծ Բրիտանիային կոչ Է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը»,-նշվում Է դրանում:

ԵԽ-ի խումբն այն կարծիքին Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանում համաձայնագրի մերժումից հետո պետք Է միասին աշխատի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, որպեսզի «հաղթահարի այդ փակուղին»: «Նա ակնկալում Է, որ բրիտանական կողմը որքան կարելի Է շուտ կվերադառնա հետագա գործողությունների վերաբերյալ դրական եւ կենսունակ առաջարկությամբ»,-նշում Է ԵԽ-ն:

Խումբը վերստին ընդգծել Է, որ Brexit-ի վերաբերյալ ներկայիս համաձայնագիրը «արդարացի Է եւ չի կարող վերանայվել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]