1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ընդունված բողոքների մոտ 68 տոկոսը լուծվել է  հօգուտ հաճախորդների

Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ընդունված բողոքների մոտ 68 տոկոսը 
լուծվել է  հօգուտ հաճախորդների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ստացած բողոքների թիվը թեև նախորդ տարի ավելացել է, սակայն կեսից ավելին լուծվել է հօգուտ հաճախորդի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրասենյակի 10-ամյակին նվիրված ասուլիսում հայտնեց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«Պահանջների քննության արդյունքում գործերի 67.49%-ը հանգուցալուծվել է հօգուտ հաճախորդի: Այս պահին 2 959 գրավոր պահանջները դեռ լիովին հանգուցալուծված չեն: Քննության ընդունված 2 959 պահանջներից 595-ը այս տարվա հունվարի 16-ի  դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում: Ընդ որում, դրական ելքով գործերի 33,42%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով»,-ասաց Սարգսյանը:

2018 թ. քննության ընդունված 2 364 գործերի շրջանակում հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 248 999 574 ՀՀ դրամ գումար:

2018 թ. Գրասենյակ է ներկայացվել ընդհանուր 6 421 բողոք, որոնցից 5 892-ը վերաբերում է ֆինանսական համակարգին: Նախորդ տարվա համեմատ ֆինանսական համակարգին վերաբերող բողոքների ցուցանիշն աճել է 34.77%-ով: Գրասենյակի կողմից 2018 թ. քննության է ընդունվել թվով 2,959 պահանջ, ինչը 77.00%-ով գերազանցում է 2017թ. համապատասխան ցուցանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]