Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փորձագետները խոցելի են համարել տեղակայված համակարգչային ծրագրերի ավելի քան կեսը

Փորձագետները խոցելի են համարել տեղակայված համակարգչային ծրագրերի ավելի քան կեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Windows գործառական համակարգի կառավարմամբ գործող համակարգիչներում տեղակայված ծրագրերի կեսից ավելին օգտատերերին վտանգի Է ենթարկում չվերացված խոցելիությունների պատճառով: Այս եզրակացությանն են հանգել Avast ընկերության մասնագետները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետները վերլուծել են 163 միլիոն համակարգիչներից ստացված տվյալները, որոնցում տեղակայված են ընկերության ծրագրերը, եւ պարզել են, որ օգտատերերի ավելի քան 94 տոկոսի մոտ տեղակայված Է Skype-ի հնացած տարբերակ, 85 տոկոսն օգտագործում Է Mozilla Firefox-ի հին տարբերակը, 77 տոկոսը չի նորացրել iTunes-ը: Մասնագետներն օգտատերերին կոչ են արել բաց չթողնել նորացումները, հատկապես եթե խոսքը վերաբերում Է բրաուզերներին կամ փոստային ծրագրերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]