Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիան աշխարհում առաջին տեղն է գրավել բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության մակարդակով

Ֆրանսիան աշխարհում առաջին տեղն է գրավել բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով անցյալ տարի կազմել Է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այսպիսով, այդ ցուցանիշով, որը ներառում Է կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, այս երկիրը գերազանցել Է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Ֆրանսիային հաջորդում են Բելգիան (28,9 տոկոս) եւ Ֆինլանդիան (28,7 տոկոս), նշվում Է ՏՀԶԿ-ի փաստաթղթում:

Ըստ կազմակերպության տվյալների, հակառակ բեւեռում են ԿԺԴՀ-ն, որտեղ սոցիալական վճարումներին բաժին Է ընկնում ՀՆԱ-ի 11,1 տոկոսը, Չիլին (10,9 տոկոս) եւ Մեքսիկան (7,5 տոկոս):

Մինչդեռ Փարիզը, եթե հավատանք ՏՀԶԿ-ի հետազոտությունների հեղինակներին, առաջատար դիրքեր Է գրավում սուբսիդիաների ոչ բոլոր կատեգորիաներում: Այսպես, եթե ֆրանսիական պետությունն առողջապահությանը հատկացնում Է ՀՆԱ-ի 8,8 տոկոսը, ինչը երկրին թույլ Է տալիս այդ ցուցանիշով առաջին տեղն զբաղեցնել աշխարհում, ապա կենսաթոշակային վճարումների մասով (13,9 տոկոս) նա իջել Է երրորդ հորիզոնական՝ առաջ թողնելով Հունաստանին ու Իտալիային: Իսկ ինչ վերաբերում Է գործազրկության, հաշմանդամության եւ ընտանիքներին օգնելու նպաստներին, ապա այդ ցուցանիշներով ֆրանսիացիները հայտնվել են յոթերորդ դիրքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]