Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը ծաղրանքների Է ենթարկվում. ՅՈՒՆԵՍԿՕ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում յուրաքանչյուր երրորդ դպրոցականը հոգեբանական եւ ֆիզիկական բռնության Է ենթարկվում ամսական թեկուզեւ մեկ անգամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ այս խնդրին նվիրված զեույցում:

«Աշակերտների գրեթե մեկ երրորդը՝ 32 տոկոսը, դպրոցում հասակակիցների ծաղր ու ծանակին Է ենթարկվում ամսական գոնե մեկ անգամ»,- ասված Է փաստաթղթում, որը պատրաստվել Է աշխարհի 144 երկրներից ստացված տվյալների հիման վրա:

Զեկույցի տվյալներով՝ «բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի, ֆիզիկական ծանակը ծաղրանքներից առավել տարածվածն Է, իսկ սեռական ծանակը՝ տարածվածությամբ երկրորդ տեսակը»:

Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում հոգեբանական ծաղրանքներն առավել տարածվածներն են, իսկ կիբեռբուլինգի (ծաղրանքներ սոցիալական ցանցերի եւ ամբողջությամբ վերցված Համացանցի միջոցով) Է ենթարկվում առնվազն յուրաքանչյուր տասներորդ դպրոցականը: Նշվում Է, որ աշակերտների ավելի քան մեկ երրորդը (36 տոկոս) մասնակցում Է ծեծկռտոցների, գրեթե յուրաքանչյուր երրորդը (32,4 տոկոս) 2018 թվականին թեկուզեւ մեկ անգամ ենթարկվել Է ֆիզիկական հարձակման: ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցնում Է, որ «մարմնական պատիժները, որոնք ֆիզիկական բռնության ձեւերից մեկն են, առաջվա պես թույլատրված են 68 երկրում եւ հաճախակի են կիրառվում այդ երկրներից շատերում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ