Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ Է հաստատվել

Ավստրալիայի հարավում 50 աստիճանի հասնող տապ Է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմաստիճանը ռեկորդներ Է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել Է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է ABC ավստրալական հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սեդունա քաղաքում երկրորդ օրն անընդմեջ ջերմաստիճանը հասնում Է ըստ Ցելսիուսի 48,6 աստիճանի: Ադելաիդա նահանգի մայրաքաղաքում հունվարի 24-ին ջերմաստիճանը հասել Է ըստ Ցելսիուսի 46,6 աստիճանի:

Քաղաքի համար այդ ռեկորդային ցուցանիշն այն դարձրել Է Ավստրալիայի ամենաշոգ նահանգային մայրաքաղաքը: Նախորդ ռեկորդը գրանցվել Էր Վիկտորիա նահանգի Մելբուռն մայրաքաղաքում, որտեղ 2009 թվականին ջերմաչափի սյունը բարձրացել Էր մինչեւ 46,4 աստիճան:

Ավստրալիայի Էլեկտրացանցերի օպերատորը նախազգուշացրել Է Հարավային Ավստրալիա եւ Վիկտորիա նահանգներում օդափոխիչների ակտիվ օգտագործման ֆոնին Էլեկտրականության հետ կապված հնարավոր խնդիրների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]