Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

«Արցախ»-ի մարզչական շտաբում նոր անուններ կան  


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը երկու նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբին են միացել Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը։ Երկուսն էլ ժամանակին աշխատել են թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի հետ:

«Արցախ»–ի մարզչական շտաբի կազմում են Սևադա Արզումանյանը, դարպասապահների մարզիչ Հովհաննես Դալալյանը, մարզիչներ Կարեն Բարսեղյանը և Արթուր Ասոյանը:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 22 միավոր հավաքած Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է: «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ «Արցախ»-ն ունի 12 միավոր:

Այժմ առաջնությունում դադար է: Այն կվերսկսվի մարտի 2-ին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ