Սպիտակ տունը հավաստել Է, որ Թրամփն ուղերձ Է հղել Կիմ Չեն Ունին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ուղերձ Է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի: Այս տեղեկատվությունը հունվարի 23-ին հաստատել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Նախագահը պատասխան Է ուղարկել ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի ուղերձին»,-ասել Է նա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ) հաղորդել Էր, որ Կիմ Չեն Ունը հանդիպում Է ունեցել ԱՄՆ-ից վերադարձած Փհենյանի պատվիրակության հետ: Նա գոհունակություն Է հայտնել Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների առթիվ, ինչպես նաեւ նշել Է ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովին «պատշաճ նախապատրաստվելու» խնդիրներն ու ուղիները:
Դրա հետ մեկտեղ Կիմ Չեն Ունը բարձր Է գնահատել այն, որ Թրամփը, մեծ ուշադրություն դարձնելով բարձր մակարդակի երկրորդ հանդիպման անցկացման վրա, «արտակարգ ցանկություն եւ վճռականություն Է դրսեւում հարցերի լուծման ճանապարհին»: ԿԿՀԳ-ի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի պատվիրակությունը ղեկավարած Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը նաեւ Կիմ Չեն Ունին Է փոխանցնել Թրամփի նամակը: Սանդերսն անցած շաբաթ հայտնել Է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին: Գագաթնաժողովի անցկացման վայրը կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում