Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՌԴ-ում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. միկրոավտոբուսի վարորդը զոհվել է

ՌԴ-ում հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է 
տեղի ունեցել. միկրոավտոբուսի վարորդը զոհվել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վորոնեժի մարզում՝ Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին, հունվարի 24-ի վաղ առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝  հայկական պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատունը:

Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի արդյունքում զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի արդյունքում զոհվածի և տուժածների քաղաքացիությունն ու վթարի մանրամասները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]