Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՆԱՏՕ-ի երկրները Թրամփի ճնշմամբ եւս շուրջ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար. Փոմպեո

ՆԱՏՕ-ի երկրները Թրամփի ճնշմամբ եւս շուրջ 100 մլրդ դոլար են գտել պաշտպանության համար. Փոմպեո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշման շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ 100 միլիարդ դոլար են փնտրել-գտել պաշտպանության համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 23-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցh ժամանակ:

«Նախագահ Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ի համար ավելի շատ Է լավ բան արել, քան ԱՄՆ-ի բոլոր նախորդ վարչակազմերը միասին վերցված,- ասել Է Փոմպեոն:- Աճող միջոցները, որոնք փնտրվել-գտնվել են (ՆԱՏՕ-ի) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի եւ աշխարհում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների համար, Էապես աճել են եւ մոտենում են 100 միլիարդ դոլարին: Դա շատ ավելին Է, քան կլիներ, եթե նախագահ Թրամփը ճնշում չգործադրեր գործընկերների վրա»:

Նա հիմարություն Է որակել ԱՄՆ-ի Կոնգրեսում ձեռնարկվող փորձերն օրենսդրական ուղիով խոչընդոտելու Հյուսիսատլանտյան դաշինքի կազմից ԱՄՆ-ը հանելու Թրամփի հնարավոր որոշմանը: «Նախագահ Թրամփը գիտե, որ Ամերիկան չի կարող գործել միայնակ, եւ որ մեզ դաշնակիցներ են հարկավոր»,- նշել Է Փոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]