Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով 68-ամյա վարորդը մահացել է
11:41, 24 Հունվար 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հունվարի 23-ին ժամը 18.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային։ «ՎԱԶ-21010» -ի 68-ամյա վարորդ Վլադիմիր Աբրահամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«ՎԱԶ-21010» -ի 62-ամյա ուղևորուհին և «Օպել Վեկտրա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում