Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրեց

Կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին ավելի քան 165 միլիոն դրամ 
տրամադրեց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արտակարգ իրավիճակների նախարարությանը պահուստային ֆոնդից ավելի քան 165 միլիոն դրամ տրամադրելու որոշում կայացրեց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այսպիսի որոշում կայացվեց գործադիրի հունվարի 24-ի նիստում: Գումարը կտրամադրվի «Նաիրիտ»-ի քիմիական նյութերի ու սարքավորումների պահպանության իրականացման համար:

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա  քիմիական նյութերի և սարքա­վորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին դրամաշնորհի ձևով տրամադրելու համար ԱԻՆ-ին Հայաստանի Հանրապե­տության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 165,887.6 հազար դրամ»,- նշված է որոշման նախագծում:

Հունիսի 21-ին ՀՀ կառավարությունը Երևանի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացման գործընթացում ներգրավված աշխատակիցների 2018 թվականի աշխատավարձերը վճարելու նպատակով հատկացրեց 177 մլն 342,3 հազար դրամ: Ընդունված որոշման հիմնավորման մեջ նշվում էր, որաշխատակիցներին աշխատավարձի վճարման համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի և հուլիսի 13-իորոշումներով պահուստային ֆոնդից հատկացվել էր համապատասխանաբար 76 մլն 407,7 հազար և 86 մլն 777,7 հազար դրամ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նշված 121 աշխատակիցների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]