Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Քրդերը գրավեցին ԻՊ-ի ահաբեկիչների վերջին ամրակետը Միրիայի արեւելքում

Քրդերը գրավեցին ԻՊ-ի ահաբեկիչների վերջին ամրակետը Միրիայի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները հունվարի 23-ին ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արեւելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում Էր Բագոզ Ֆաուքանի գյուղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակել Է Firat գործակալությունը:

Դրանում նշված Է, որ քուրդ մարտիկներին, որոնք կազմում են ՍԺՈՒ-ի հիմնամասը, նաեւ հաջողվել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ջախջախված հրոսակախմբերի մնացորդներին կտրել Իրաքի հետ սահմանից:

«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» են հանձնվել ԻՊ-ի 470 զինյալներ, որոնք ընկել Էին շրջապատման մեջ: Միաժամանակ հունվարի 21-ից հումանիտար միջանցքով անվտանգ գոտի են դուրս եկել 4,9 հազար խաղաղ բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]