Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը համաձայնեց Կոնգրեսի առջեւ ելույթ ունենալ բյուջետային ճգնաժամի ավարտից հետո

Թրամփը համաձայնեց Կոնգրեսի առջեւ ելույթ ունենալ բյուջետային ճգնաժամի ավարտից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ելույթ կունենա այն բանից հետո, երբ կլուծվի բյուջետային ճգնաժամը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետության ղեկավարն այդ մասին հունվարի 23-ին Twitter-ում հայտնել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենսդիր մարմնում ելույթ ունենալու նրա իրավունքը մերժել Է մինչեւ կառավարության աշխատանքի վերականգնումը:

«Մինչ «շաթդաունը» շարունակվում Էր, Նենսի Փելոսին ինձ հրավիրեց ելույթ ունենալ «Երկրի դրության մասին» ուղերձով: Ես համաձայնեցի: Այժմ նա փոխել Է իր կարծիքը «շաթդաունի» պատճառով՝ առաջարկելով ելույթ ունենալ ավելի ուշ: Դա նրա առանձնաշնորհն Է, եւ ես այդ դեպքում ուղերձով ելույթ կունենամ, երբ կառավարության աշխատանքը վերականգնված կլինի»,- հայտնել Է նախագահը:

«Ես այլընտրական հարթակ չեմ փնտրում «Երկրի դրության մասին» ուղերձով ելույթի համար, որովհետեւ չկա այնպիսի մի վայր, որը կարելի լիներ զուգադրել Ներկայացուցիչների պալատի հետ՝ պատմության, ավանդույթների եւ նշանակալիության տեսակետից: Անհամբերությամբ եմ սպասում մոտ ապագայում «Երկրի դրության մասին» ուղերձով ելույթին»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]