Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԽ մամուլի խոսնակը հերքում է լուրերը, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ

ԱԽ մամուլի խոսնակը հերքում է լուրերը, թե Արմեն Գրիգորյանն ազատվելու է 
պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը հերքում է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերն այն մասին, թե անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է պաշտոնից և ընտրվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակը հերքում է տարածել՝ ընդգծելով, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: «ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:

Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»,- ասված է հերքման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]