Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բարելավել բիզնես միջավայրը, ներգրավել ներդրողների. ՀՀ վարչապետը Euronews-ին ներկայացրել է առաջիկա անելիքները

Բարելավել բիզնես միջավայրը, ներգրավել ներդրողների. ՀՀ վարչապետը Euronews-ին 
ներկայացրել է առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստվում է քաղաքական հեղափոխությունը փոխակերպել տնտեսական հեղափոխության: «Euronews»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախատեսվում է զգալի աշխատանք: Մասնավորապես, Կառավարությունը նախատեսում է բարելավել բիզնես միջավայրը, պարզեցնել ընթացակարգերը, որպեսզի Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելը լինի  ավելի դյուրին:

«Մենք նախատեսում ենք հարկային փոփոխություններ, որոնցով բարելավվելու է բիզնես միջավայրը, որպեսզի դաշտը գրավիչ լինի ցանկացած ներդրողի համար: Մենք նախատեսում ենք խրախուսել անապահով ընտանիքներին աղքատությունը հաղթահարելու գործում: Պատրաստվում ենք հայաստանյան բիզնես հարթակում ձևավորել նոր ուղղություն՝ միկրոբիզնես: Այն կազատվի բոլոր տեսակի հարկերից: Այս ճանապարհով մենք ցանկանում ենք խրախուսել մեր քաղաքացիներին, որ միջոցներ ձեռնարկեն, սկսեն բիզնես գործունեություն և կառավարության հետ միասին հաղթահարեն  աղքատությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչը շատ կարևոր է, որովհետև այն հսկայական շուկա է մեր երկրի գործարարների համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրի մասին: Կարևորելով այն՝ ՀՀ վարչապետն ասել է, որ այն պետք է կյանքի կոչել հնարավորինս լավ:

«Այս համաձայնագիրն առնչվում է սոցիալական, քաղաքական բարեփոխումներին, մենք նախատեսում ենք ուժեղացնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները: Հայաստանի քաղաքացիները ոգեշնչված են հեղափոխությամբ, բայց մենք կարիք ունենք մեր ժողովրդավարությունը ինստիտուտոցիոնալ հիմքով ամրապնդել, այդ գործում ակնկալում ենք ԵՄ-ի աջակցությունը»,-ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]