Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ը մերժել է դիվանագիտական հարաբերությունները խզելու Մադուրոյի իրավունքը

ԱՄՆ-ը մերժել է դիվանագիտական հարաբերությունները խզելու Մադուրոյի իրավունքը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերություններ կպահպանի իրեն նախագահ հայտարարած երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Դիվանագետը նաեւ հայտարարել Է, որ չի ճանաչում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հայտարարությունն ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարարբերությունները խզելու մասին:

«ԱՄՆ-ը Մադուրոյի վարչակարգը չի ճանաչում որպես Վենեսուելայի կառավարություն: Համապատասխանաբար Միացյալ Նահանգները չի կարծում, թե նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն օրինական իրավունք ունի խզելու դիվանագիտական հարաբերույունները»,- ասված Է Մայք Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածել Է Պետական դեպարտամենտը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]