Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ավետիք Էլոյանը մասնակցել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին․

Ավետիք Էլոյանը մասնակցել է ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին․

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում, ձևավորվել են հոգաբարձուների խորհուրդների նոր կազմեր:

Ւնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՃՇՀԱՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել է նաև խորհրդի անդամ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը։

Օրակարգում եղել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության, համալսարանի ռեկտորի տարեկան հաշվետվության, նախորդ տարվա բյուջեի կատարողականի և այս տարվա բյուջեի նախագծի, համալսարանի հաստիքացուցակի հաստատման վերաբերյալ հարցեր։

Խորհրդի նիստում առաջարկվել են հոգաբարձունների խորհրդի նախագահի երկու թեկնածուներ՝ «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Երևանի գլխավոր ճարտարապետն ինքնանբացարկ է հայտարարել։

Ձայների մեծամասնությամբ ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել «Կամուրջշին» ՓԲԸ խորհրդի նախագահ, Հայաստանի շինարարների միության խորհրդի անդամ Վլադ Ասատրյանը։

Նրա ղեկավարած ընկերությունն է կառուցել Երևանի՝ Դավիթաշենի կամուրջը, Բարեկամության հրապարակի էստակադան, ինչպես նաև Աշտարակի, Ստեփանավանի,Նոր Հաճնի, Զամանլուի, Արաքս գետի սահմանային կամուրջները։

Վլադ Ասատրյանը տարիներ շարունակ սերտ համագործակցության մեջ է եղել բուհի Ավտոմոբիլային ճանապարհներ և կամուրջների ամբիոնի հետ։ «Կամուրջներ, թունելներ» մասնագիտության պետական քննական հանձնաժողովի նախագահն է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]