Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրամիությունը պահանջում Է անհապաղ քաղաքական գործընթաց սկսել Վենեսուելայում. Մոգերինի

Եվրամիությունը պահանջում Է անհապաղ քաղաքական գործընթաց սկսել Վենեսուելայում. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու կոչ Է անում, որը Վենեսուելայում կբերի ազատ ընտրությունների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ, որը հունվարի 24-ին հրապարակվել Է ԵՄ-ի խորհրդի կայքում:

«Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու հաստատակամ կոչ Է անում, որը կհանգեցնի ազատ եւ վստահության արժանի ընտրությունների՝ սահմանադրական կարգին համապատասխան»,- նշվում Է հայտարարության մեջ:

Մոգերինին նշել Է, որ Եվրամիությունը լիովին պաշտպանում Է «Ազգային ասամբլեան՝ որպես ժողովրդավարական ճանապարհով ընտրված ինստիտուտ, որի լիազորություններն անհրաժեշտ Է վերականգնել եւ հարգել»: Հունվարի 23-ին ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար:

Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Երկրի բազմաթիվ քաղաքներում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաներ, որոնք արդեն վերաճել են ոստիկանության եւ Ազգային գվարդիայի հետ ընդհարումների, որոնց հետեւանքով կան զոհեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]