Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության կազմակերպությունների տնօրենների մրցույթ է կայացել

Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության կազմակերպությունների 
տնօրենների մրցույթ է կայացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Աջափնյակ և Ավան վարչական շրջանների ենթակայության համայնքային ոչ առևտրային մի շարք կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել:

Ինչպես -ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոց» և ««Զարթոնք» մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար հաղթողներ չեն եղել:

Երևանի հ. 36 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Սեդա Հարությունյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող է ճանաչվել տվյալ մանկապարտեզում շուրջ 20 տարի աշխատած Սյուզաննա Ավետիսյանը: «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում երկու հաղթող է ճանաչվել՝ Հայկանուշ Դավթյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

«Երևանի Ավան համայնքի թիվ 1 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ հաղթող է ճանաչվել Գայանե Զիրոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]