Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ձերդ գերազանցություն, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխությունները աննկատ չեն անցել:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում և վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել կառուցողական ոգով:

Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) շրջանակում: Համոզված եմ, որ այն կհանգեցնի դրական արդյունքների: Ակնկալում եմ այս և նաև այլ հարցեր քննարկել Ձեզ հետ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Դուք կհանդիպեք թավշյա հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման ճանապարհին», - նշված է ուղերձում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ