Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վենեսուելայում առնվազն 16 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում

Վենեսուելայում առնվազն 16 մարդ է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում հունվարի 23-ին առնվազն 16 մարդ Է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրապարակել Է El Pitazo ինտերնետ-պորտալը:

Նրա տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնասի, Բարինասի, Բոլիվարի, Պորտուգեսի եւ Տաչիրայի նահանգներում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Կարակասում: Նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի խոշոր ակցիաներ Էին կազմակերպվել երկրի տարբեր տարածաշրջաններում:

«Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն հունվարի 23-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հինգշաբթի առավոտյան) իր Twitter-ում գրել Է, որ այդ օրը Վենեսուելայում բերման Է ենթարկվել առնվազն 109 մարդ: Իսկ հունվարի 21-ից ի վեր ընդհանուր առմամբ բերման Է ենթարկվել 152 մարդ:

Հունվարի 23-ին ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոն իրեն հայտարարել Է երկրի նախագահի պաշտոնակատար: Քաղաքական գործչին արդեն Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար են ճանաչել ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն եւ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը: Նախագահ Նիկոլաս Մադուրոն դա որակել Է Վաշինգտոնի կազմակերպած պետական հեղաշրջում եւ հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]