Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Ջիբրալթարում

Հրանտ Մելքումյանը երկրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Ջիբրալթարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Մուզիչուկն էր: Պարտիայի 44-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ հայ գրոսմայստերը հաղթեց Քրիստիան Ռեբկային:

Էլինա Դանիելյանը ևս հաղթանակ է տոնել:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի հունվարի 22-31-ը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ