Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունվարի 24-ին սպասվող իրադարձությունները

Հունվարի 24-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունվարի 24-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնիՌուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա: Վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովիՄոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույնմարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության թեման կշարունակի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հրավիրված ասուլիսում նա կանդրադառնա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության արդյունքներին:

Այսօր նախատեսված է ՀՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է երկու տասնյակ հարց:

Երևանի քաղաքապետարանում նախատեսված է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մամուլի ասուլիսը:

ՀՀ նախագահի տիկինը կայցելի «Բարի մամա» բարեգործական կազմակերպության կողմից հիմնադրված «Բարիտնակ»:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը: Նա կներկայացնի Բարձրագույն որակավորման կոմիտեի 2019 թվականի ծրագրերը, սպասվող փոփոխությունները:

Հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության տասը տարին: Նախատեսված հանդիպմանը հաշտարարի գրասենյակը կամփոփի իր գործունեության արդյունքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում ևֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]