Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ

Պուտին-Էրդողան հանդիպումը Կրեմլում շարունակվել է երեք ժամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էրդողանը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով: Սկզբում նրանք առանձնազրույց են ունեցել, այնուհետև նախագահներին են միացել պատվիրակությունների անդամները:

Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հայտնել է, որ Էրդողանի հետ զրույցը տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Նա տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը: Հստակ ժամկետների մասին ՌԴ առաջնորդը խոստացել է ասել պաշտոնական Թեհրանի հետ պայմանավորվելուց հետո:

Անդրադառնալով սիրիական տարածքից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին Սպտակ տան որոշմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա կարևոր քայլ է Սիրիայում իրավիճակի կայունացման ճանապարհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]