Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում

Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը 
տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»,- գրել է նա՝ հավելելով, որ  Արցախի հարցին անդրադարձ չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]