Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Netflix-ն անդամակցեց Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիային


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Netflix սթրիմինգային ծառայությունը դարձել Է Կինոընկերությունների ամերիկյան ասոցիացիայի (MPAA) անդամ: Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել Է MPAA-ի կայքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Netflix-ն անդամակցել Է 97 տարվա պատմություն ունեցող կազմակերպությանը, որի կազմում են Հոլիվուդի վեց խոշորագույն կինոստուդիաներ՝ Walt Disney-ը, Paramount-ը, Sony-ն, 20th Century Fox-ը, Universal City Studios-ը եւ Warner Bros-ը:

Ինչպես ընդգծել Է Engadget-ը, MPAA-ին անդամակցությունը խոսում Է ծառայության հեղինակության բարձրանելու եւ կինոբիզնեսում նրան պաշտոնապես ազդեցիկ խաղորդ ճանաչելու մասին: «Կինոմատոգրաֆիական ընկերություններին անդամակցելը վկայում Է մեր հավատարմությունը ինդուստրիային եւ այն տաղանդավոր մարդկանց, որոնք այնտեղ աշխատում են ամբողջ աշխարհում»,-հայտարարել Է Netflix-ի կոնտենտի գծով տնօրեն Թեդ Սարանդոսը:

MPAA-ի մասը դառնալու համար սթրիմինգային ծառայությանը հարկ Է եղել դուրս գալ Ինտերնետ-ընկերությունների ասոցիացիայից, որի անդամն Էր նա 2013 թվականից:

Դրա մեջ մտնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Google-ը, Amazon-ը եւ Facebook-ը: Հունվարի 22-ին հայտնի Է դարձել, որ Netflix-ի «Ռոմա» ֆիլմը, որի ռեժիսորը Ալֆոնսո Կուարոնն Է, ստացել Է «Օսկար» մրցանակի 15 անվանակարգ, այդ թվում՝ գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ