Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Boeing-ն ինքնավար ինքնաթիռի փորձարկում Է անցկացրել քաղաքում ուղեւորությունների համար

Boeing-ն ինքնավար ինքնաթիռի փորձարկում Է անցկացրել քաղաքում ուղեւորությունների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ավիաշինական կորպորացիան ինքնավար մարդատար օդանավի (PAV) առաջին փորձնական թռիչքն Է անցկացրել քաղաքային պայմաններում ուղեւորություններ կատարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եվս մեկ առաջին քայլ մեզանից: Մենք հաջողությամբ փորձարկել ենք մեր մարդատար օդանավը: Մենք շարունակում ենք զարգանալ անվտանգ ու հավասարակշռված թռիչքների ուղղությամբ քաղաքային Էկոհամակարգի պայմաններում»,-հայտնել Է ընկերությունը:

PAV-ի նախատիպի ստեղծմամբ զբաղվում են կորպորացիայի Boeing NeXt ստորաբաժանումը, ինչպես նաեւ Aurora Flight Sciences դուստր կազմակերպությունը, որի ինժեներները սարքավորում են մշակում Էլեկտրական շարժիչի օգնությամբ ուղղահայաց վերթիռի եւ վայրԷջքի համար: Էլեկտրաշարժիչով հանդերձված PAV-ի նախատիպն ունի 9 մետրից փոքր-ինչ ավելի երկարություն եւ 8,5 մետր լայնություն: Այն նախատեսված Է 80 կիլոմետր լիովին ինքնավար թռիչքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]