Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցեր

Չհայտարարված այցեր ՔԿՀ-ներ․ ազատությունից զրկված անձինք բարձրացրել են 
պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի «թեժ գիծ» հեռախոսահամարին ստացված ահազանգերի հիման վրա հունվարի 21-ին չհայտարարված այցեր են իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված 15 անձի հետ, ուսումնասիրվել նրանց իրավունքների ապահովմանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:

Ազատազրկված անձանց բողոքների հիմնական մասը վերաբերել է քրեական գործերի ոչ օբյեկտիվ քննությանը: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ կայացված դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։

Մի շարք դատապարտյալներ նշել են, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նպատակով կազմված զեկույցներով տրվում են բացասական եզրակացություններ, ինչի արդյունքում իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հարցի քննարկման նպատակով դատարան միջնորդություն չեն ներկայացվում։

Դատապարտյալների բողոքների մի մասը վերաբերել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառմանը:

 Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց հետ, ուսումնասիրել նրանց տրամադրվող բուժօգնության, և հացադուլով պայմանավորված իրավունքների ապահովմանը վերաբերող հարցերը:

 Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ: Ձեռք է բերվել հետագա համագործակցության շրջանակում դրանց լուծում տալու պայմանավորվածություն:

 Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ համագործակցությունը։

Միաժամանակ, ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերի լուծման կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]