Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանը հպարտությամբ Է շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները. Ռոուհանի

Իրանը հպարտությամբ Է շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ իր ածխաջրածինները վաճառելու տարբեր ուղիներ ունի եւ ակտիվորեն օգտվում Է դրանցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին հայտարարել Է երկրի նախագահ Հասան Ռոուհանին:

«Ածխաջրածինների արտահանման հարցում, բարեբախտաբար, մենք ունենք նավթի վաճառքի տարբեր ուղիներ, որոնցից ակտիվորեն օգտվում ենք,- նախագահի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը:- Մենք հպարտությամբ ենք շրջանցում ԱՄՆ-ի պատժամիջոցները»:

Ռոուհանին ընդգծել Է, թե «բոլոր երկրները գիտեն, որ նման խիստ ու անօրինական պատժամիջոցներն ուղղված են իրանական ժողովրդի, այլ ոչ թե ինչ-որ անձի, հիմնարկության կամ պետական կազմակերպության դեմ», հավելելով, որ ամերիկյան սահմանափակումները «ճնշում են գործադրում միայն Իրանի ժողովրդի վրա»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերալ համաձայնագրից:

Նա նաեւ հայտնել Է այս երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ մյուս այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ին վերստին գործարկել Է Իրանի նկատմամբ պատժամիջոցների մի մասը: Վաշինգտոնը հայտարարել Է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու նպատակի մասին եւ դրա գնորդներին կոչ Է արել հրաժարվել նման գնումներից: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լրացուցիչ պատժամիջոցները, որոնք ներառել են նավթի արտահանումը, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5-ին: Ընդ որում՝ Վաշինգտոնը նավթային պատժամիջոցներից ժամանակավոր բացառություններ Է տրամադրել Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին եւ Թուրքիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]