Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով

Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային 
գործընթացի շարունակման առումով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության բարձր մակարդակի հանդիպումները, պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմամբ, հնարավորություն են պահպանելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հունվարի 22-ին Դավոսում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ցանկացած նման հանդիպում Արցախը միշտ ողջունել է այն առումով, որ այդ հանդիպումները թույլ են տալիս պահպանել բանակցային գործընթացի շարունակականությունը և նպաստում են տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանը: Մենք չենք պատկերացնում առհասարակ, որ հնարավոր է ինչ-որ հակաարցախյան որոշում կայացվի»,- ասաց Բաբայանը: Թեև հանդիպման բովանդակության մանրամասները հայտնի չեն, սակայն Արցախում վստահ են, որ այդ հանդիպումներում հակահայկական որոշումներ հնարավոր չեն:

Դավիթ Բաբայանի խոսքով` շփման հավանականությունը մեծ էր, սակայն կոնկրետ հարցեր քննարկված լինել չեն կարող: «Որ կհանդիպեին, կանխատեսելի էր, որովհետև ի վերջո նույն միջոցառմանն էին մասնակցում, ֆիզիկապես չէին կարող իրար չտեսնել: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ հարցեր են քննարկվել, ապա խնդրի համապարփակ կարգավորման մասին այս պահի դրությամբ խոսել հնարավոր չէ: Նախ և առաջ` վերականգնված չէ բանակցությունների լիարժեք ձևաչափը` պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ: Նաև Ադրբեջանը չի վերանայել իր ռևանշիստական, հայատյաց դիրքորոշումները»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]