Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայկ Թոքմաջյանը սառցե քանդակ է կերտում Շառլ Ազնավուրի հրապարակում

Հայկ Թոքմաջյանը սառցե քանդակ է կերտում Շառլ Ազնավուրի հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը  Շառլ Ազնավուրի հրապարակում` Հայաստանի նկարիչների միության դիմաց, կերտում է սառցե քանդակ, որը խորհրդանշում է արվեստի արարումը: «Երբ քանդակն ավարտված լինի, մենք կտեսնենք ձեռք, որում վրձին է, ձեռք, որը ստեղծագործում է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց քանդակագործը:

Նրա խոսքով` աշխարհի տարբեր երկրներում սառցե քանդակներ են ստեղծվում, իսկ Հայաստանում դրանք քիչ են կամ առհասարակ չկան:

«Հատուկ ենք ընտրել այս տարածքը, քանի որ այն գեղեցիկ է և բանուկ: Մինչ կիրակի քանդակը պատրաստ կլինի: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում գուցե այն մի փոքր հալվի, սակայն ջրի օգնությամբ կարելի է շտկել: Հուսամ` մեկ ամսից ավել կկարողանանք վայելել ստեղծագործությունը»,-եզրափակեց քանդակագործը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]