Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Dyson-ի հիմնադիրը գլխավորել Է ամենահարուստ բրիտանացիների վարկանիշը. Bloomberg

Dyson-ի հիմնադիրը գլխավորել Է ամենահարուստ բրիտանացիների վարկանիշը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը դարձել Է Ջեյմս Դեյսոնը՝ Dyson Ltd. ընկերության հիմնադիրը, որն առանց փոշեհավաք պարկի փոշեկուլներ Է արտադրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության հաշվարկների համաձայն, 2019 թվականի սկզբից Դայսոնի կարողությունն աճել Է 4,52 մլրդ դոլարով: Ընդ որում՝ հունվարի 22-ի միայն մեկ առեւտրական օրվա ընթացքում նրա կարողությունը ավելացել Է միանգամիր 3,41 մլրդ դոլարով՝ Dyson-ի ռեկորդային շահույթի վերաբերյալ հաղորդագրության ֆոնին: 2018 թվականի արդյունքներով ընկերությունը արձանագրել Է 1,1 մլրդ ֆունտ ստեռլինգի (1,4 մլրդ դոլար) շահույթ՝ 2017 թվականի 801 մլն ֆունտի դիմաց:

Այժմ միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում Է 13,8 մլրդ դոլար: Դայսոնն առաջին հորիզոնականից հետ Է մղել Ineos քիմիական հոլդինգի հիմնադրին եւ հիմնական սեփականատիրոջը՝ Ջիմ Ռեթքլիֆին, որի կապիտալը գնահատվում Է 13,1 մլրդ դոլար: Dyson բրիտանական ընկերությունը, որն արտադրում Է փոշեկուլներ, ինչպես նաեւ օդամաքրիչներ, ջահեր եւ կենցաղային սպառման մի շարք այլ ապրանքներ, պլանավորում Է թողարկել Էլեկտրամոբիլներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]