Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պլանավորում Է տիեզերք արձակել եւս մեկ արբանյակ. IRNA

Իրանը պլանավորում Է տիեզերք արձակել եւս մեկ արբանյակ. IRNA

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել Է, որ Թեհրանը պլանավորում Է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ տիեզերք արձակել եւս մեկ արբանյակ, երկրորդը՝ ավելի վաղ ազդարարված երկուսից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Նախարարը նշել Է, որ արբանյակը ծրագրվում Է տիեզերք հասցնել իրանական «Սաֆիր» («Դեսպան») կրող-հրթիռի օգնությամբ: Խաթամին ընդգծել Է, որ Իրանը մշտապես բարելավում Է իր հնարավորություններն այդ ոլորտում: Ավելի վաղ Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտնել Էր, որ Իրանն իրականացրել Է հայրենական արտադրության արբանյակի՝ ավելի վաղ ազդարարված երկու արձակումներից մեկը: Սակայն, նրա խոսքով, կրող-հրթիռը փուլերից մեկում բավարար արագություն չի հավաքել, եւ «Փայամ» («Ուղերձ») արբանյակը չի հաջողվել ուղեծիր դուրս բերել: Նա հավելել Է, որ շուտով ուղեծրում սպասվում Է «Դուստի» («Բարեկամություն») արբանյակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am