1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Աշխարհում ամենափոքր ինքնաձիգը ներկայացրել են տեսանյութով

Աշխարհում ամենափոքր ինքնաձիգը ներկայացրել են տեսանյութով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sig Sauer զենք արտադրող-ընկերությունը տեսանյութում ցուցադրել Է MPX Copperhead կոմպակտ մինի-ինքնաձիգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զենքի երկարությունը մոտավորապես 37 սանտիմետր Է, քաշը՝ երկու կիլոգրամ, փամփուշտի տրամաչափը՝ 9 միլիմետր:
Արտադրողն ինքնաձիգը մշակել Է երկու տարբերակով՝ քաղաքացիական եւ ռազմական օգտագործման համար, նշում Է The Drive պորտալը: Առաջին դեպքում զենքն ավելի շուտ ծառայում Է որպես ատրճանակ այն դեպքում, երբ զինվորականների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների համար պատրաստված տարբերակում ստեղծողները նախատեսել են մի քանի լրացուցիչ օպցիաներ. օրինակ՝ խլացուցիչ օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաեւ հրաձգության ռեժիմը փոխելը:
MPX Copperhead-ը շուկա կմտնի 1600 դոլար գնով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]