Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան

Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ 
նվազել է. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Խախտումների քանակը կտրուկ նվազել է Ադրբեջանի կողմից: Սահմանային վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Սա մենք ողջունում ենք, բայց մյուս կողմից հակառակորդը չի վերանայել իր քաղաքականությունը, որը հիմնված է թշնամանքի վրա: Նա շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը բոլոր ոլորտներում: 2018 թ. ամենալայնածավալ զորավարժություններն են արել իրենց պատմության ընթացքում: Մենք գործ ունենք մի պետության հետ, որը ահաբեկչական է, չի էլ թաքցնում Արցախի կործանման իր երազանքները, Սևանի, Երևանի գրավումը և այլն»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է սահմանին լարվածության նվազումը կապել Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատման հետ, Բաբայանը պատասխանեց, որ պատճառները տարբեր կարող են լինել:

«Տարբեր բաների հետ կարելի է կապել, բայց էությունը չի փոխվել: Փաստը կա, բայց նրա նպատակները չեն փոխվել: Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որ ամենաանհարմար և անսպասելի պահի, ամենանենգ ձևով կարող է դիմել ամենաանկանխատեսելի քայլի»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների համաձայնության արդյունքում «օպերատիվ կապ» է հաստատվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]