Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանագնացն անիմաստ Է համարում ըստ ժամանակի «բեքստոպի» սահմանափակումը

Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանագնացն անիմաստ Է համարում ըստ ժամանակի «բեքստոպի» սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանն սկսվելուց հետո ԵՄ-ի Մաքսային միության եւ Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) վերաբերյալ դրույթի գործողության սահմանափակման գաղափարը ոչ մի իմաստ չունի, քանի որ չի բացառում ռիսկերը դրա գործողության ժամանամիջոցը լրանալուց հետո: Հունվարի 23-ին Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել Brexit-ի գծով Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ լեհական կողմն առաջարկել Է «բեքստոպը» Լոնդոնի հետ համաձայնությամբ սահմանափակել հինգ տարով, սակայն այդ գաղափարը քննադատության Է արժանացել Իռլանդիայի եւ Գերմանիայի կողմից: «Ըստ ժամանակի «բեքստոպի» սահմանափակման հարցն արդեն երկու անգամ քննարկվել Է Եվրոպայի ղեկավարների կողմից՝ 2018 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին: Այդ (ժամանակային սահմաններով չորոշված) «բեքստոպը» միակ հնարավորն Է, քանի որ երաշխիքները չեն գործում, եթե դրանք ըստ ժամանակի սահմանափակված են»,- մեջբերում Է հրատարակությունը Բառնիեի խոսքը: «Բեքստոպի» դրույթը դարձել Է այն հիմնական պատճառներից մեկը, որով Մեծ Բրիտանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ մերժեց Բրյուսելի հետ գործարքը, որն առաջարկել Էր Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը: Խորհրդարանականներից շատերը, այդ թվում՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից, կարծում են, որ այդ կետը Միացյալ Թագավորությանը կախման մեջ կդնի Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիային թույլ չի տա իսկապես դուրս գալ ԵՄ-ի կազմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am