Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Վրաստանի բանտերում պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների եւ հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկրի արդարադատության նախարարության Հատուկ պատժական ծառայության հաղորդագրության մեջ:

Վրաստանում կարմրուկի լուրջ համաճարակային բռնկում Է դիտվում: Տարեսկզբից գրանցվել Է դրանով հիվանդանալու 335 դեպք: Պացիենտների թվում հիմնականում փոքր երեխաներն են եւ նրանք, ովքեր 15-ից մինչեւ 40 տարեկան են: Ազատազրկման վայրերում պատվաստումներ կարող են ստանալ բոլոր ցանկացողները, այդ թվում՝ նրանք, ովքեր չեն հիշում, թե մանկության տարիներին հիվանդացել են արդյոք կարմրուկով կամ ստացել են արդյոք պլանային պատվաստում: Այն անցկացվում Է Վրաստանի Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության կենտրոնի աջակցությամբ, հաղորդել Է Sputnik-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ